Նիգերիայի իշխանությունների փոխանցմամբ՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում նիգերիացի զինվորները սպանել են մարդկանց առևանգումների և անասունների գողության մեջ ներգրավված խմբավորման ավելի քան 300 անդամի

18:55, 11.07.2026

Նիգերիայի իշխանությունները հայտարարում են, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում նիգերիացի զինվորները Զամֆարա նահանգի հյուսիս-արևմտյան հատվածում սպանել են մարդկանց առևանգումների և անասունների գողության մեջ ներգրավված խմբավորման ավելի քան 300 անդամի։

Նրանց փոխանցմամբ՝ կառավարական զորքերը երկօրյա գործողության ընթացքում ռմբակոծել են նրանց օբյեկտները Գումիի շրջանում։

Ինչպես նշում են Զամֆարայի տեղական իշխանությունները, գործողությունը կարևոր բեկում էր նահանգում կարգուկանոնի վերականգնման համար մղվող պայքարում։

«Գարդիանը» գրում է, որ անասնավաճառներից և ջիհադականներից կազմված ավազակախմբերը հաճախ են հարձակումներ կազմակերպում Նիգերիայի հյուսիսային և կենտրոնական համայնքներում, թալանում ֆերմերների հողերը, գողանում անասուններին և մարդկանց առևանգում՝ փրկագին ստանալու նպատակով։ Բացի այդ, նրանք սահմանափակում են ֆերմերների մուտքը սեփական հողեր, եթե վերջիններս հարկ չեն վճարում։

Նմանատիպ