Նիդեռլանդներում առճակատում է տեղի ունեցել Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև
Նիդեռլանդներում առճակատում է տեղի ունեցել Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև

Նիդեռլանդներում առճակատում է տեղի ունեցել Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցների և հակառակորդների միջև։ Հոլանդական լրատվամիջոցների տվյալներով՝ անկարգությունների ժամանակ վիրավորվել է չորս իրավապահ։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցները հավաքվել են Հաագայի համաժողովների կենտրոններից մեկում։ Միաժամանակ դահլիճ են եկել Էրիթրեայի իշխանությունների հակառակորդները, որոնք այրել են մի քանի ավտոբուսներ ու մեքենաներ։ Ավելի ուշ նրանք փայտերով ու քարերով դիմակայեցին դահլիճում հավաքվածներին։ Անկարգությունների մի քանի մասնակիցներ վիրավորվել են։

Հաագայի քաղաքապետն ասել է, որ միջադեպն իր համար կտրականապես անընդունելի է, դատախազությունը կքննի գործը, իսկ մեղավորները կպատժվեն։

Տեղեկացնենք, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել Շվեդիայում և Գերմանիայում։