Նիդեռլանդներում անտառային հրդեհներն արդեն ընդգրկել են 100 հեկտար տարածք
Նիդեռլանդների հարավ-արևելյան հատվածում հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհը, որն արդեն ընդգրկել է 100 հեկտար տարածք։
Հրդեհը բռնկվել է Լիմբուրգ նահանգի արգելոցում՝ Գերմանիայի սահմանին մոտ։
Տարածաշրջանային անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ քամին մի քանի անգամ փոխել է ուղղությունը, ինչն արագացրել է կրակի տարածումը։
Իշխանությունների տեղեկացմամբ՝ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտ 300 փրկարար։
Հրդեհի վայրին մոտ գտնվող հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Տեղական իշխանության ներկայացուցիչների հայտարարությամբ՝ երաշտի պատճառով կրակն արգելոցներում արագորեն տարածվում է։