Նիդերլանդների վարչապետ. Վրաստանը օրինակելի երկիր է տարածաշրջանի համար և այդ է պատճառը, որ Նիդերլանդների և Եվրամիության գլխավոր գործընկերն է
Նիդերլանդների վարչապետ. Վրաստանը օրինակելի երկիր է տարածաշրջանի համար և այդ է պատճառը, որ Նիդերլանդների և Եվրամիության գլխավոր գործընկերն է

Վրաստանը դարձել է օրինակելի երկիր տարածաշրջանի համար և այդ է պատճառը, որ Նիդերլանդների և Եվրամիության գլխավոր գործընկերն է,- այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո, համատեղ մամլո ասուլիսին:

Նիդերլանդների Թագավորության վարչապետը Վրաստանի կառավարության ղեկավարի այցը որակել է պատմական և նշել, որ սա երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունների ապացույցն է:

«Ձեր այցն իրոք պատմական է, քանի որ Վրաստանի վարչապետին առաջին անգամ ենք հյուրընկալում երկկողմ ձևաչափում: Ձեր այցն այն բանի ապացույցն է, որ մեր երկրների միջև հարաբերությունը նման բարձր մակարդակի երբեք չի եղել: Սա առանձնապես վերաբերում է մեր առևտրական հարաբերություններին: Նիդերլանդները Վրաստանի առևտրի խոշորագույն գործընկերներից է, իսկ ներդրումների կողմից երկրորդ տեղում ենք: Վստահ ենք Ձեր երկրի ապագայի մեջ»,- հայտարարել է Նիդերլանդների Թագավորության վարչապետը:

Մարկ Ռուտեի մեկնաբանմամբ, Նիդերլանդների Թագավորությունն արդեն հինգ տարի է Վրաստան է ուղարկում ագրարային առևտրի առաքելություններ և անհերաժեշտության դեպքում պատրաստ է, տարբեր ոլորտներում փորձագիտական գիտելիքն ապագայում ևս հաղորդել մեր երկրին:

Մարկ Ռուտեն ընդգծել է նաև զբոսաշրջության դրական միտումը և նշել, որ դրան նպաստել է Վրաստանում նկարահանված հոլանդական հեռուստահաղորդումը, որը հարաճանաչ է Նիդերլանդների Թագավորությունում: