Նիդեռլանդների պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին հասկացնի, որ դաշինքի երկրների օդային տարածքի խախտումն անընդունելի է
Նիդեռլանդների պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին հասկացնի, որ դաշինքի երկրների օդային տարածքի խախտումն անընդունելի է

ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին հասկացնի, որ դաշինքի երկրների օդային տարածքի խախտումն անընդունելի է, հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

Նիդեռլանդների պաշտպանության նախարարը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից ՆԱՏՕ-ի օդային տարածքը պարբերաբար խախտելու մեջ տեսնում է ռուսական որոշակի ռազմավարություն։

«Հիմա մենք գիտենք, որ դա Ռուսաստանի ռազմավարությունն է՝ ամեն անգամ մեկ քայլ առաջ գնալ և փոքր քայլերով ստուգել, ​​թե որքան հեռու կարող է գնալ։ Ուստի, կարծում եմ, պետք է հստակեցնել, որ դա անընդունելի է։ Ռուսաստանին ուղղված ուղերձը պետք է հստակ լինի՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի խախտումն անընդունելի է»,- ասել է Բրեկելմանսը։