Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է Էդե քաղաքի սրճարաններից մեկում պատանդներ վերցրած տղամարդուն
Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է Էդե քաղաքի սրճարաններից մեկում պատանդներ վերցրած տղամարդուն

 

Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է Էդե քաղաքի սրճարաններից մեկում պատանդներ վերցրած տղամարդուն։ Մինչ այդ նա սրճարանից ազատ է արձակել չորս պատանդների։ Նրանք բոլորը հիմնարկի աշխատակիցներ էին։

Քաղաքի քաղաքապետը հաստատում է, որ պատանդների հետ կապված իրավիճակը կարգավորվել է։ Տղամարդու ձերբակալության տեսագրությունները հրապարակվել են նաև տեղական լրատվամիջոցներում։

Միջադեպը տեղի է ունեցել լուսադեմին Էդե քաղաքի կենտրոնում։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը հրազենի հետ միասին, ենթադրաբար, ունեցել է պայթուցիկ սարք։

Հանցագործի դրդապատճառը դեռ հայտնի չէ։ Նիդեռլանդների ոստիկանության տվյալներով՝ որևէ նշան չկա, որ պատանդառությունը կապված է ահաբեկչության հետ։

Գործողության ընթացքում ոստիկանությունը փակել է շրջակա փողոցները և մարդկանց տարհանել մոտակա տներից ու հաստատություններից։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է նաև Էդե քաղաքում։ Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ և ականազերծողների խմբեր։