Նիդերլանդների ոստիկանությունը դեպի Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռնատար նավում հայտնաբերել է 25 միգրանտի

Նիդերլանդների ոստիկանությունը դեպի Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռնատար նավում հայտնաբերել է 25 միգրանտի: Նավը վերադարձրել են Նիդերլանդների նավահանգիստ:

Ոստիկանության հայտարարության մեջ նշված է, որ երկու միգրանտ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 23-ը ոստիկանության բաժանմունքում է:

Հետաքննության տեղեկությամբ, միգրանտներին հայտնաբերել են սառնարան կոնտեյներում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, Լոնդոնի մերձակայքում կայանված բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերել են 39 միգրանտի դի: