Նիդեռլանդների հետախուզությունը հաղորդում է, որ Ռուսաստանը ուժեղացնում է հիբրիդային հարձակումները Եվրոպայի դեմ
Ռուսաստանը ակտիվացնում է հիբրիդային հարձակումները, որոնք ուղղված են հոլանդական հասարակությանը և նրա դաշնակիցներին խաթարելուն, մինչդեռ ռուս հաքերները թիրախավորել են հոլանդական պետական ծառայությունները, հայտարարել է Նիդեռլանդների ռազմական հետախուզության ղեկավար Պիտեր Ռիսինկը տարեկան զեկույցում։
Նա ասել է, որ Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայի համար աճում է, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո։
«Պատերազմի և խաղաղության միջև մոխրագույն գոտում հակամարտությունը դարձել է իրականություն։ Ավելի ու ավելի շատ պետական գործիչներ են փորձում խաթարել մեր հասարակությունը հիբրիդային հարձակումներով։ Ռուսաստանը գնալով ավելի պատրաստ է ռիսկի դիմել», – ասել է Ռիսկինը։
Նիդեռլանդների Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անցյալ տարի իրենք առաջին անգամ հայտնաբերել են ռուս հաքերների հարձակումը երկրի պետական ծառայության թվային համակարգի վրա։ Նրանց խոսքով՝ բացահայտվել է նաև կարևորագույն ենթակառուցվածքներին ուղղված ռուսական կիբերգործողություններ, որոնք, հնարավոր է, դիվերսիայի նախապատրաստություն էին։
Գերատեսչությունը նաև կրկնել է իր նախազգուշացումը ռուսական կառույցների կողմից լրտեսական գործունեության վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանը քարտեզագրում է Հյուսիսային ծովում գտնվող օբյեկտները և պլանավորում է դիվերսիաներ ինտերնետային մալուխների, ջրի և էներգիայի մատակարարման դեմ։