Նիդեռլանդների արտգործնախարար. Մենք աշխատում ենք, որպեսզի նրանք, ովքեր վայրագություններ են գործում Ուկրաինայում, պատասխանատվության ենթարկվեն

21:24, 14.05.2022

Մենք աշխատում ենք, որպեսզի համոզվենք, որ նրանք, ովքեր վայրագություններ են գործում Ուկրաինայում, պատասխանատվության ենթարկվեն,- ասել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հոեքստրան Բեռլինում, որտեղ վաղը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի արտգործնախարարության նիստը։

Ըստ Վոպկե Հոեքստրայի, Ուկրաինայում տեսնում ենք միանգամայն անարդար պատերազմ՝ հսկայական զոհերով և սարսափելի հանցագործություններով։

«Ակնհայտ է, որ մենք տեսնում ենք միանգամայն անարդար պատերազմ, որը շարունակվում է Ուկրաինայում՝ հսկայական զոհերով և սարսափելի հանցագործություններով։ Ես անցյալ հինգշաբթի Ուկրաինայում էի Գերմանիայի արտգործնախարարի հետ, և կարծում եմ, որ շատ հստակ հրամայական կա, որ մենք շարունակենք օգնել Ուկրաինային զենքով, առանձին պատժամիջոցներով, ԵՄ-ի և Հյուսիսային Ամերիկայի մեր ընկերների հետ, ինչպես նաև մարդասիրական օգնությունով: Մենք աշխատում ենք, որպեսզի համոզվենք, որ նրանք, ովքեր վայրագություններ են գործում Ուկրաինայում, պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Նիդեռլանդների արտգործնախարարը։

Նմանատիպ