Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարություն. Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Շովեի սողանքից տուժածներին, հուսով ենք, որ անհետ կորածները կհայտնաբերվեն ողջ

12:29, 06.08.2023

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Շովեում սողանքի հետևանքով տուժածներին։

«Մենք մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Շովում տեղի ունեցած ավերիչ սողանքից տուժածներին։ Հուսով ենք, որ շարունակվող որոնողափրկարարական գործողության արդյունքում հնարավոր կլինի անհետ կորածներին գտնել անվնաս»,- ասված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Շովում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. Այս պահին առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։

Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։

Նմանատիպ