Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել 2006թ-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ սուտ տեղեկություն տրամադրելու պատճառով:

Այս մասին Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է խորհրդարանի նիստի ընթացքում:

Հանդիպման մասին ստելու վերաբերյալ իր քայլը նա անվանել է իր «քաղաքական կարիերայի մեծագույն սխալը» և ընդգծել, որ Նիդերլանդներն արժանի է այնպիսի արտաքին գործերի նախարարի «ում կարելի է լիովին վստահել»: