Նիդեռլանդների առողջապահության նախարարության տվյալներով՝ անցյալ շաբաթ երկրում գրանցված ռեկորդային շոգի պատճառով մահացել է մոտ 480 մարդ

20:17, 02.07.2026

Նիդերլանդների առողջապահության նախարարության տվյալներով՝ անցյալ շաբաթ երկրում տիրող ռեկորդային շոգին զոհ է գնացել մոտ 480 մարդ։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բարձր ջերմաստիճանի հետևանքով հիմնականում մահացել են 80 տարեկան և բարձր տարիքի անձինք։ Նրանց իսկ տեղեկատվությամբ՝ դեպքերի մեծ մասը գրանցվել է Նիդերլանդների հարավային և արևելյան հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանն ամենաբարձրն է եղել։

Տապի ալիքի ժամանակ Նիդերլանդներում օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար։

Ի գիտություն՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հայտարարության համաձայն՝ Եվրոպայում ռեկորդային բարձր ջերմաստիճանը կպահպանվի նաև առաջիկա օրերին։ Գիտնականների խոսքով՝ տապի այս ալիքը, որը Եվրոպայում սկսվել է հունիսի 20-ին, ամենաինտենսիվն է, որ երբևէ եղել է մայրցամաքում։

Նմանատիպ