Նիդեռլանդները թույլ են տվել Ուկրաինային F-16 կործանիչները օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ, որոնք Ամստերդամը կհանձնի Կիևին
Նիդեռլանդները թույլ են տվել Ուկրաինային F-16 կործանիչները օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ, որոնք Ամստերդամը կհանձնի Կիևին

Նիդեռլանդները թույլ են տվել Ուկրաինային ռուսական թիրախների դեմ օգտագործել F-16 կործանիչներ, որոնք Ամստերդամը կհանձնի Կիևին։ «Politico»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլոնգրենը։

«Մենք հավատարիմ ենք այն նույն սկզբունքին, որը մենք օգտագործում ենք մեր ցանկացած զենքի փոխանցման համար, երբ այն հանձնենք Ուկրաինային, նա որոշում է, թե ինչպես օգտագործել դրանք։ Մենք միայն խնդրում ենք հարգել միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանության իրավունքը, ինչը նշանակում է, որ նրանք օգտագործելու են այն ռազմական նպատակների համար, որոնք անհրաժեշտ են պաշտպանության շրջանակներում»,- նշում է նախարարը։