Նիդեռլանդական լրատվամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ը դեմ է, որ Վլադիմիր Զելենսկին հրավիրվի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

21:59, 14.05.2025

ԱՄՆ-ը հակազդում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է հունիսի 24-25-ին՝ Հաագայում։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԱՏՕ-ում իրենց աղբյուրներին։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Զելենսկու հնարավոր հրավերի հարցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկվի մայիսի 15-ին Թուրքիայում՝ դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում։

«ՆԱՏՕ-ում աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ը դեմ է Զելենսկու մասնակցությանը հաջորդ ամսվա գագաթնաժողովին։ Նախագահ Թրամփի վարչակազմին այս գաղափարը դուր չի գալիս՝ մասամբ երկու առաջնորդների միջև լարված հարաբերությունների պատճառով», – գրում է նորվեգական լրատվամիջոցը։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Զելենսկու՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չհրավիրելը «դիվանագիտական աղետ կլիներ Նիդեռլանդների համար, որը ոչ ոք չէր կարող արդարացնել»։

Նմանատիպ