Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին արգելված է ավտոմեքենաների երթևեկությունը
Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին արգելված է ավտոմեքենաների երթևեկությունը

Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին ավտոմեքենաների երթեւեկությունն արգելված է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, մառախուղ) Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ներքին պետական ​​նշանակության ավտոճանապարհով արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- նշված է տեղեկության մեջ: