Վրաստանի ազատ ոճի ըմբիշների ազգային հավաքականը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ավարտված ավանդական միջազգային մրցաշարում՝ Անրի Դելանի Գրան Պրիում, նվաճել է վեց մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։
Մերաբ Սուլեյմանիշվիլին (97 կգ) և Նիկա Բերուլավան (125 կգ) մրցաշարն ավարտեցին անպարտելի և դարձան չեմպիոն։ Գիորգի Չոլաձեն (70 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գիորգի Գեգելաշվիլին (57 կգ), Գիորգի Ղոնիաշվիլին (61 կգ) և Եվսեմ Շվելիձեն (79 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ։
Հունվարի 22-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Վրաստանի անունից գորգի վրա դուրս կգան.
55 կգ – Ակակի Օսիաշվիլի
60 կգ – Փրիդոն Աբուլաձե
63 կգ – Բեքա Գուրուլի
67 կգ – Լևան Քավժարաձե
72 կգ – Նիկան Ղորշիա
77 կգ – Խվիչա Անանիձե
82 կգ – Բեքա Մամուկաշվիլի
87 կգ – Իվենգո Ռիկաձե
97 կգ – Գիորգի Կացանաշվիլի
130 կգ – Սուլխան Բուիձե