ՆԳՆ - Զատիկի կապակցությամբ Թբիլիսիի գերեզմանոցներ տանող ճանապարհներին կլինեն սահմանափակումներ
Ներքին գործերի նախաէաէության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, ապրիլի 28-29-ին, Զատիկի կապակցությամբ, հասարակական կարգի պաշտպանության, տրանսպորտի անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով, Թբիլիսիում գտնվող գերեզմանոցներ տանող ճանապարհներին կլինեն սահմանափակումներ:
Ինչպես նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում, Սաբուրթալոյի, Կուկիայի, Մուխաթգվերդիի և Թբիլիսիի ծովի գերեզմանոցների ուղղությամբ ավտոմեքենանները կտեղաշարժվեն հետևյալ երթուղիներով.
- Սաբուրթալոյի գերեզմանոցի մոտ ավտոմեքենաներով հնարավոր կլինի հասնել Վաժա-Փշավելայի պողոտայից Սանդրո Էուլիի և Ունիվերսիտետիի փողոցներով
- Կուկիայի գերեզմանոցի ուղղությամբ երթևեկությունը հնարավոր կլինի Չիտաիայի հրապարակից
- Մուխաթգվերդիի գերեզմանի ուղղությամբ ավտոմեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի ինչպես Դավիթ Աղմաշենեբելու խճուղուց, այնպես էլ Փառնավազ Մեփեի պողոտայից
- Թբիլիսիի ծովի գերեզմանոցի ուղղությամբ ավտոմեքենաների երթևեկությունը թույլատրելի կլինի Խուդադովի և Անապայի փողոցներով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: