ՆԳՆ. Խորհրդարանի մոտ բերման ենթարկված բոլոր անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել
ՆԳՆ. Խորհրդարանի մոտ բերման ենթարկված բոլոր անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել

Ըստ ՆԳՆ-ի, խորհրդարանի մոտ բերման ենթարկված բոլոր անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել:

Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ն հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում պահպանել հասարակական կարգը:

«Այսօր օրենսդիր մարմնի առջեւ տարատեսակ բողոքի ցույցերի ժամանակ իրավապահները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն (իրավապահ մարմինների աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելը) բերման են ենթարկել 25 մարդու:

Չնայած բազմաթիվ կոչերին ու նախազգուշացումներին, ցուցարարները չենթարկվեցին ՆԳՆ ներկայացուցիչների օրինական պահանջին, շարունակեցին գործել անօրինական քայլեր, որից հետո նրանք ձերբակալվեցին:

Ներքին գործերի նախարարությունը հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում պահպանել հասարակական կարգը, զերծ մնալ սադրիչ գործողություններից, ոստիկանության աշխատակիցների բանավոր վիրավորումից և ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին:

Օրենքի ցանկացած խախտում ոստիկանությունը անմիջապես կանխելու է օրենքի շրջանակներում:

Հարցաքննություններից հետո բոլորը գրավի դիմաց ազատ են արձակվել», – ասացին ՆԳՆ-ից: