ՆԳՆ. Խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքում վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել
ՆԳՆ. Խորհրդարանի դիմաց տեղի ունեցած հանրահավաքում վարչական կարգով բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Վրաստանի ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից այս տարվա մարտի 7-ին և 8-ին խորհրդարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ ազատ են արձակվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն բերման ենթարկված բոլոր անձինք: Այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

«Ձերբակալվածների մի մասը ներկայացվել է դատարան, իսկ մնացածը ազատ են արձակվել մեկուսարանում գտնվելու ժամկետը լրանալու հիմքով։

Ներքին գործերի նախարարությունում շարունակվում է մարտի 7-8-ը տեղի ունեցած բռնի իրադարձությունների առնչությամբ հետաքննությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ խորհրդարանի շենքի հարակից տարածքում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա հարձակում գործած անձանց և բռնի այլ գործողություններ կատարած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։