ՆԳՆ. Վրացի փրկարարները Թուրքիայում առանց դադարի շարունակում են փրկարարական աշխատանքները
Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները շարունակաբար իրականացնում են լուծարման և փրկարարական միջոցառումներ Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից հետո։
Ինտենսիվ և դժվարին փրկարարական աշխատանքների արդյունքում վրացի հրշեջ-փրկարարների կողմից փլատակների տակ հայտնաբերված երեք հոգի փրկվել են, որոնցից մեկին փլատակների տակ հայտնաբերել է փրկարար շունը։
Վրաստանի փրկարարական խումբը Ադիաման քաղաքի երկու հատվածում փրկարարական գործողություն է իրականացնում։
Ստեղծվել է հատուկ խումբ, որի հիմնական խնդիրն է արագ արձագանքել ավերակներում հայտնաբերված կենդանի քաղաքացիների մասին տեղեկատվությանը։
Բացի այդ, տեղում գործում է դաշտային շտաբ, որը մշտական համակարգման մեջ է Ադիյաման քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ վրացական փրկարարական ջոկատը ներգրավված է Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական միջոցառումներում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։