ՆԳՆ. Ոստիկանության բաժնի և նրա պետի անունից քաղաքացիներին հաղորդագրություններ չեն ուղարկվել, հորդորում ենք չհավատալ
Քաղաքացիները նշում են, որ պարեկային ոստիկանության բաժնի և նրա պետի անունից անհասկանալի հաղորդագրություններ են ստացել, հաղորդագրություն չի ուղարկվել, հորդորում ենք չհավատալ,- այս մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նշված փաստը կուսումնասիրվի ՆԳՆ համապատասխան ծառայության կողմից։
«Այսօր առավոտից պարեկային ոստիկանության միասնական սպասարկման կենտրոնի թեժ գծին բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել իրավաբանական և ֆիզիկական անձանցից։ Քաղաքացիները նշում են, որ պարեկային ոստիկանության բաժնի և նրա պետի անունից էլեկտրոնային փոստով ստացել են անհայտ բովանդակության հաղորդագրություններ։ Քաղաքացիներին իրազեկելու նպատակով պարզաբանում ենք, որ պարեկային ոստիկանության բաժնի կողմից ծանուցում չի ուղարկվել և քաղաքացիներին հորդորում ենք չհավատալ դրանց։ Ինչպես նաև պարզաբանում ենք, որ նշված փաստը կուսումնասիրվի ՆԳՆ համապատասխան ծառայության կողմից»,- ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։