ՆԳՆ. Վակեի այգում տեղի ունեցած միջադեպի գործով կպարզվի բոլոր մեղավորների ինքնությունը, որոնք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ
ՆԳՆ անունից հայտնում ենք, որ համապատասխան փորձաքննությունների և քննչական գործողությունների ավարտից հետո կպարզվի բոլոր մեղավորների ինքնությունը, ովքեր կպատժվեն օրենքի ողջ խստությամբ,- ասաց ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցում՝ կապված այսօր Վակեի այգում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ։
Ինչպես նշել է Դարախվելիձեն, փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով։
«Նախ ներքին գործերի նախարարության անունից ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Վակեի այգում այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած դեռահասի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` ցանկանում ենք Ձեզ տեղեկություններ տրամադրել ներքին գործերի նախարարության կողմից այս պահին իրականացվող քննչական գործողությունների մասին։
Ծանուցումը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ բոլոր լիազոր ստորաբաժանումների ներկայացուցիչները և ձեռնարկել համապատասխան գործողություններ։
Դեպքի առնչությամբ անմիջապես հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 240 Պրիմա հոդվածի առաջին մասով։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով։
Այս պահին դեպքի վայրում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, աշխատում են ինչպես ՆԳՆ-ն, այնպես էլ Սամխարաուլիի անվան Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետ-քրեագետները։
Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժանմունքում, քննչական գործողությունների շրջանակներում անցկացվում են աշխատանքները կատարած «Գրին Սերվիս Պլյուս» ՍՊԸ-ի տնօրենի, հիմնադիրների և այլ աշխատակիցների հարցաքննությունները։
Քննչական գործողությունների շրջանակում այս պահին ակտիվորեն շարունակվում է և կշարունակվի Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների, այդ թվում՝ Թբիլիսիի քաղաքային լաբորատորիայի աշխատակիցների հարցաքննությունը։
Հետաքննությունը նաև մանրամասն կուսումնասիրի նախագծաշինարարական աշխատանքները, փորձագիտական եզրակացությունները և ընդունման և հանձնման ակտերը:
Քրեական գործով կկատարվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, ինչպես նաև քննչական և դատավարական գործողություններ։
Հետաքննության ընթացքում, ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից, մենք պարբերաբար տեղեկատվություն կտրամադրենք հանրությանը»,- ասել է Դարախվելիձեն։
Ըստ առկա տեղեկությունների՝ Վակեի այգում խաղալիս երեխաների գնդակն ընկել է շատրվանի մեջ, այն հանելիս երեք անչափահասներ հոսանքահարվել են։ Նրանցից երկուսը տեղափոխվել են Խեչինաշվիլիի, մեկը՝ Իաշվիլիի կլինիկա։ Անչափահասներից մեկը կլինիկայում մահացել է:
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտում անվտանգության կանոնների խախտմանը։