ՆԳՆ-ում զրպարտություն են որակում տարբեր հեռուստաալիքներով տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր Կասպիի ոստիկանության պետի ու «քրեական հեղինակությունների» միջև փողոցային ծեծկռտուք է տեղի ունեցել
ՆԳՆ-ում զրպարտություն են որակում տարբեր հեռուստաալիքներով տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր Կասպիի ոստիկանության պետի ու «քրեական հեղինակությունների» միջև փողոցային ծեծկռտուք է տեղի ունեցել

ՆԳՆ ռազմավարական կապերի վարչությունը հայտարարություն է տարածում լրատվամիջոցների տարածած տեղեկատվության առնչությամբ:

ՆԳՆ-ում զրպարտություն են որակում տարբեր հեռուստաալիքներով տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր Կասպիի ոստիկանության պետի ու «քրեական հեղինակությունների» միջև փողոցային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ցանկանում ենք արձագանքել տարբեր հեռուստաալիքների լրատվականներով տարածված կեղծ ու զրպարտչական տեղեկություններին, թե իբր Կասպիի ոստիկանապետ Գիորգի Չոքուրիի ու «քրեական հեղինակությունների» միջև փողոցային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Հանրությանը տեղյակ պահելու համար ուզում ենք պարզաբանել, որ նման փաստ տեղի չի ունեցել, և հեռուստաընկերությունների տարածած տեղեկատվությունը ծառայում է ՆԳՆ աշխատակիցներին վարկաբեկելուն և հանրությանը միտումնավոր մոլորեցնելուն»,- ասված է հաղորդագրությունում։