ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ
ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն «Զենքի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ

Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի գլխավորությամբ ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Զենքի մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով հետաքրքրված անձանց հետ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն և նախարարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ըստ ՆԳՆ-ի՝ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նպատակն է նվազեցնել և կանխել զենքի ոչ ըստ նշանակության օգտագործման դեպքերը։

ՆԳՆ ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին հանգամանալից ներկայացրել են օրենսդրական նորությունները։ Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են հիշյալ օրինագծում առկա դիտողություններն ու կարծիքները։

Գերատեսչության տվյալներով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներկայացված օրինագիծը կվերամշակվի՝ հաշվի առնելով մեկնաբանությունները և մոտ ապագայում կներկայացվի Վրաստանի խորհրդարանի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ։