ՆԳՆ-ում նշում են, որ բացահայտվել է անձ, ով Թբիլիսիի փողոցների պատերին կատուներ է նկարել և անհայտ գրություններ անել
Բացահայտվել է մի անձ, ով Թբիլիսիի փողոցների պատերին կատուներ է նկարել և անհայտ գրություններ արել։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից հայտնում են, որ քրեական հանցագործության հետքեր չեն հայտնաբերվել, հարուցվել է վարչական վարույթ։
«Հաստատում եմ, որ անձի ինքնությունը բացահայտված է։ Քրեական հանցագործության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարուցվել է վարչական վարույթ։ Գործն ուղարկվում է համապատասխան ծառայություն՝ արձագանքելու համար։
Հայտնաբերվել է նաև անչափահաս, ով ներկում էր Փալիաշվիլիի փողոցում գտնվող մակագրությունները»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից։