ՆԳՆ-ում հայտարարում են, որ սոցիալական ցանցում տարածված տեսագրությունում պատկերված է մեղադրյալից ԴՆԹ-ի նմուշ վերցնելու պահը
ՆԳՆ-ում հայտարարում են, որ սոցիալական ցանցում տարածված տեսագրությունում պատկերված է մեղադրյալից ԴՆԹ-ի նմուշ վերցնելու պահը

Ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ սոցիալական ցանցում տարածված տեսագրությունում պատկերված է մեղադրյալից ԴՆԹ-ի նմուշ վերցնելու պահը: Այս մասին հայտարարել է կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Վլադիմիր Բոցվաձեն՝ ՆԳՆ-ում անցկացված ճեպազրույցին:

Ինչպես մեկնաբանում են ճեպազրույցին, գործընթացային գործողությունների ժամանակ կիրառվել է դատավորի որոշմամբ թույլատրված բռնի ուժի միջոցը, որն անհրաժեշտ էր մեղադրյալի դիմադրությունը հաղթահարելու և նրանից քրտինքի և բերանի լորձի նմուշներ վերցնելու համար:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է ՔՕ-ի 179-րդ (կողոպուտ), 260-րդ (թմրանյութի անօրեն գնում-պահում) և 236-րդ (հրազենի անօրեն գնում-պահում) հոդվածներով: