ՆԳՆ-ում ավարտվել է Խորավայի փողոցում սպանության գործով երկու վկայի հարցաքննությունը
ՆԳՆ-ում ավարտվել է Խորավայի փողոցում սպանության գործով երկու վկայի հարցաքննությունը

Ներքին գործերի նախարարությունը արդեն լքել են, Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպի երկու վկաները: Թիվ 51 դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին և մեկ անչափահասը հարցաքննվում էին մոտ վեց ժամ: Նրանք չեն պատասխանել լրագրողների հարցերին և հայտարարել, որ ստորագրել են լռելու մասին համաձայնությունը:

Ներքին գործերի նախարարությունում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով անչափահասների հարցաքննումը վերսկսվել է երեկ: Այս պահին հարցաքննվել է 7 վկա:

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Վլադիմիր Բորցվաձեն հունիսի 1-ին հայտարարել էր, որ ՆԳՆ-ը սկսում է հետաքննությունը, դատական նիստերի ժամանակ ի հայտ եկած նոր ապացույցների շուրջ:

Մինչ այդ, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետաքննությունը, դատախազությունից վերադարձվում է ներքին գործերի նախարարություն:

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործում մեղադրյալներին դատապարտել են՝ 10 տարի և 6 ամիս  և 9 տարի և 9 ամիս բանտարկության:

Այս գործով դատավճիռը հայտարարվել էր մայիսի 31-ին:

Դատարանի մեկնաբանմամբ, Գ.Բ.-ն ճանաչվել է մեղավոր ծանր հանգամանքներում՝ նախնական գիտակցմամբ անչափահաս Լևան Դադունաշվիլու կանխամտածված սպանության մեջ, իսկ Գ.Ջ.-ն ճանաչվել է մեղավոր ծանր հանգամանքներում՝ նախնական գիտակցմամբ անչափահաս Դավիթ Սարալիձեի սպանության փորձի մեջ: Նույն վճռով, ներկայացված մեղադրանքում Գ.Բ-ն Գ.Ջ-ի հետ միասին անմեղ է ճանաչվել Դավիթ Սարալիձեի խմբային սպանության մեջ, իսկ Գ.Ջ-ի կողմից գործած հանցանքը դատարանի կողմից որակավորվել է որպես Դավիթ Սարալիձեի սպանության փորձ՝ ծանր հանգամանքներում:

Թբիլիսիում, Խորավայի փողոցում, երկու անչափահասի վիրավորել էին 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Նրանցից մեկը մահացել էր հիվանդանոց տանելու ճանապարհին, իսկ երկրորդը, չնայած բժիշկների փորձերին, մահացել էր դեկտեմբերի 2-ին: