ՆԳՆ - Թուրքիայի Ադիաման քաղաքում 100 հրշեջ-փրկարարներ փրկարարական գործողությունը շարունակում են 24 ժամյա ռեժիմում
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները շարունակում են մասնակցել Թուրքիայի Հանրապետությունում երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական աշխատանքներին։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
Ըստ ՆԳՆ-ի՝ անցած գիշեր Թուրքիայի Ադիաման քաղաքում մի քանի ժամ շարունակվող և դժվարին փրկարարական աշխատանքներից հետո վրացի հրշեջներն ու փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս մեկ մարդու, ով տեղափոխվել է բուժհաստատություն։
«Միաժամանակ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ևս 40 հրշեջներ արդեն ժամանել են Թուրքիայի Հանրապետություն։ Ադիաման քաղաքում հիմնական խմբին միացել են վրացի հրշեջներն ու փրկարարները։ Վրացական փրկարարական ջոկատների արդյունավետ գործողությունների համար տեղում ստեղծվել է դաշտային շտաբ, որը համակարգվում է Ադիաման քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի հետ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը անմիջապես ներգրավվել է փրկարարական գործողություններին։ 100 վրացի հրշեջ-փրկարարներ՝ ամբողջական փրկարարական տեխնիկայով, շարունակում են փրկարարական աշխատանքները Ադիիաման քաղաքում 24 ժամյա ռեժիմում»,- ասված է տեղեկատվության մեջ։