ՆԳՆ. Սղետի գոտուց ակտիվորեն իրականացվում է քաղաքացիների տարհանումը, այս պահին անվտանգ վայր է տեղափոխվել ևս 140 մարդ
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն, Օնիի մունիցիպալիտետում աղետի գոտուց ակտիվորեն տարհանում են քաղաքացիներին, ևս 140 մարդ այս պահին տեղափոխվել է անվտանգ վայր։
Բացի այդ, ըստ ՆԳՆ-ի, փրկարարական աշխատանքներին ներգրավված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կինոլոգների խումբ, որն աշխատում է աղետի գոտում հատուկ վարժեցված շների հետ։
«Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, արդեն երկրորդ օրն է, որ շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին ներգրավված են շուրջ 400 հրշեջներ-փրկարարներ և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։
Այսօր ժամը 06:00-ից փրկարարական աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։ Դեպքի վայրում աշխատում են նաև Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության և պարեկային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները։
Փրկարարական աշխատանքներին ներգրավված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կինոլոգների խումբ, որն աշխատում է աղետի գոտում հատուկ վարժեցված շների հետ։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները աղետի գոտուց ակտիվորեն տարհանում են քաղաքացիներին, ևս 140 մարդ այս պահին տեղափոխվել է անվտանգ տարածք։ Աղետի գոտում ստեղծվել է դաշտային շտաբ, որը մշտական կապի մեջ է տեղի քաղաքապետարանում ստեղծված համակարգող շտաբի հետ, տեղում աշխատում են նաեւ երկրաբաններ։
Շովիում տեղի ունեցած աղետի կապակցությամբ գործարկվել է թեժ գիծ – 598 913 089։
Օգոստոսի 3-ին Շովիում սողանք է տեղի ունեցել: Աղետի հետևանքով երկու մարդ է զոհվել: