ՆԳՆ - Սաուդյան Արաբիայից ժամանած քույրերը համաձայնել են անցնել ապաստան փնտրողի գործընթացները
Սաուդյան Արաբիայից ժամանած քույրերը համաձայնել են անցնել ապաստան փնտրողի գործընթացները,- այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունում:
«Ինչպես հայտնի է հանրությանը, Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ, Մահա և Վաֆա Ալ-Սուբայ քույրերը սոցիալական ցանցի միջոցով տարածել են տեսաուղերձ, որտեղ հայտարարում էին, որ նրանք գտնվում էին Վրաստանում:
Նշված անձինք նաև հայտարարում են, որ նրանց վտանգ է սպառնում սեփական ընտանիքի անդամներից:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները գտնվում էին հասցեով, որտեղ ժամանակավորապես ապրում են Մահա և Վաֆա Ալ-Սուբայ քույրերը:
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից տեղեկություն փոխանցելու և համապատասխան մեկնաբանություններ ստանալուց հետո, նշված անձինք համաձայնեցին տեղափոխվել միգրացիայի դեպարտամենտի փախստականների հարցերի վարչության կենտրոն՝ ապաստան փնտրողների համար Վրաստանի օրենսդրությամբ հաշվի առնված գործընթացներն անցնելու նպատակով:
Պարզաբանենք նաև, որ այն ընտանիքի անդամները, որոնց մասին խոսում էին քույրերը, որ վտանգ է սպառնում, Վրաստանում չեն գտնվում»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում: