Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության առափնյա պահպանության ստեղծման օրվանից անցել է 24 տարի։ Առափնյա պահպանության օրվան նվիրված միջոցառումը Փոթիում՝ առափնյա պահպանության վարչության բազայում, բացել է սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն՝ առափնյա պահպանության վարչության տնօրեն, կապիտան Ռամազ Պապիձեի հետ միասին։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ։
Սահմանային ոստիկանության պետը առափնյա պահպանության վարչության աշխատակիցներին շնորհավորել է առափնյա պահպանության օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ ողջ անձնակազմին այս նշանավոր օրվա կապակցությամբ։ Սահմանային ոստիկանության առափնյա պահպանությունը մեծ դեր է խաղում երկրի ծովային անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև միջազգային ծովային իրադարձություններում: Նշենք, որ վերջին տարիների ընթացքում Վրաստանի առափնյա պահպանությունը զգալի առաջընթաց է գրանցել»,- ասել է սահմանային ոստիկանության ղեկավար, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն:
Սահմանային ոստիկանության պետը պարգևատրել է առափնյա պահպանության վարչության 16 աշխատակիցների՝ իրենց պարտականություններն օրինակելի կատարելու և ձեռքբերումների համար։
Դրա հետ մեկտեղ Նիկոլոզ Շարաձեն հյուրերի հետ միասին ծաղկեպսակ է դրել 2008 թվականի օգոստոսյան պատերազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հերոսների հուշակոթողին։