ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության ներկայացուցիչներն իրենց ուկրաինացի գործընկերների հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում
ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության ներկայացուցիչներն իրենց ուկրաինացի գործընկերների հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության ներկայացուցիչներն իրենց ուկրաինացի գործընկերների հետ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, վարժանքներին մասնակցել են Վրաստանի առափնյա պահպանության «Օչամչիրե» (P23) նավը եւ «Սուխումի» (P24) նավը: Ուկրաինական կողմից զորավարժություններին ներգրավվել է զինված ուժերի ռազմածովային ուժերին պատկանող «Սլավյանսկի» (P190) պարեկային նավակը:

Զորավարժությունների ընթացքում Վրաստանի և Ուկրաինայի ռազմածովային ստորաբաժանումները պլանավորել և իրականացրել են ուսուցման տարբեր տարրեր՝ համատեղ ռազմածովային զորավարժություններ:

Համատեղ վարժանքներն անցկացվել են ՆԱՏՕ-ի չափանիշներին և ընթացակարգերին լիովին համապատասխան: