ՆԳՆ. Սագարեջոյում, հատուկջոկատայինների դեպքի վայր ժամանելուց հետո մեղադրյալը, հավանաբար, ինքնասպանություն է գործել
ՆԳՆ. Սագարեջոյում, հատուկջոկատայինների դեպքի վայր ժամանելուց հետո մեղադրյալը, հավանաբար, ինքնասպանություն է գործել

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սագարեջոյում շարունակվող հատուկ գործողության մասին։

«ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են Սագարեջո թաղամասում և իրականացնում են քննչական գործողություններ։

Հետաննության տվյալներով, 1974 թվականին ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոց է արձակել բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբից, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, իսկ հինգ հոգի վիրավորվել՝ շենքի բակում։

Մեղադրյալը կրակոցներ է արձակել նաեւ տեղում կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը մահացել է։

Դեպքի վայր են մոբիլիզացվել ոստիկանության լրացուցիչ խմբեր, դեպքի վայրում է նաև ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որտեղ ժամանելուն պես մեղադրյալը, հավանաբար, ինքնասպանություն է գործել՝ հրազենից կրակելով։

Սակրավորները սկսում են աշխատել տեղում, և լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ:

Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ժ» ենթակետով և 236-րդ հոդվածի 3-րդ մասով կատարվում է նախաքննություն, որը նախատեսում է դիտավորությամբ սպանություն, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնել, պահել, կրել»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: