ՆԳՆ. Ռիկոթիի լեռնանցքում երթևեկությունն աստիճանաբար վերականգնվել է
11:26, 24.02.2023
Ռիկոթիի լեռնանցքում ավտոմոբիլային երթեւեկությունը աստիճանաբար վերականգնվել է,- նշվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։
«Բարդ օդերեւութաբանական պայմանների պատճառով ողջ գիշեր ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 132-163 կմ-ին։
Խոչընդոտված երթեւեկությունը ժամանակին ապաշրջափակելու և քաղաքացիներին անվտանգ տեղափոխելու համար տեղում մոբիլիզացվել են ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները և ԱԻ փրկարար ծառայության աշխատակիցները։
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության աշխատակիցները ծանր տեխնիկայի օգնությամբ ողջ գիշեր իրականացրել են ճանապարհի ձնից ինտենսիվ մաքրման աշխատանքներ։
Մինչ այժմ տեղում աշխատանքային գործընթացը ղեկավարում են պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեն և Իմերեթիում պետական հանձնակատար Զվիադ Շալամբերիձեն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։