ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության վարչությունը հայտարարություն է տարածել Ռիկոթիի լեռնանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության վարչությունը հայտարարություն է տարածել Ռիկոթիի լեռնանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցության վարչությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ռիկոթիի լեռնանցքի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։

«Ցանկանում ենք արձագանքել տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին, թե իբր Ռիկոթիի լեռնանցքի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժը մի քանի օր խոչընդոտվել է։

Ապրիլի 8-ից պարեկային ոստիկանության ծառայողները նշված հատվածով ապահովել են ինչպես թեթև, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների անխափան տեղաշարժը՝ ճանապարհային երթևեկության բաժնի կողմից սահմանված ռեժիմով, այդ թվում՝ նույն ռեժիմով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար: Ուստի այն տեղեկությունը, որ նշված հատվածում վարորդները պետք է մի քանի օր սպասեն, չի համապատասխանում իրականությանը։

Ըստ այս պահի տվյալների՝ Ռիկոթիի լեռնանցքով բոլոր տեսակի ավտոմոբեքենաների տեղաշարժն ամբողջությամբ արգելված է։

Պարեկային ոստիկանության ներկայացուցիչները, ուղևորների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, շարունակում են մնալ տեղում և ապահովել ավտոտրանսպորտային միջոցների անցկացումը ճանապարհային երթևեկության վարչության սահմանած ռեժիմներով»,- նշված է հաղորդագրության մեջ։