ՆԳՆ փոխանցմամբ, Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացածների մարմինները դուրս են բերվել
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացածների դուրս են բերվել մարմինները դեպքի վայրից։
Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ ընթանում էր Գուդաուրիում ընկած պարապլաներիստների փրկարարական աշխատանքները, երեկ կորցրել է կառավարումը և կործանվել, ինչի հետևանքով ուղղաթիռում գտնվող բոլոր ութ անձինք մահացել են:
Ուղղաթիռում եղել են փրկարարներ՝ Կախա Տորչինավան և Գիորգի Մարգիանին, օդաչուներ՝ Անդրո Քուջոշվիլին, Լևան Չոխելին, Զազա Լորիան, Դիմա Քաաձեն, բժիշկներ՝ Քեթի Գուլագաշվիլին և Գիորգի Վենեցկին։
Դեպքի վայրում մի քանի ժամ շարունակվել են փրկարարական-որոնողական աշխատանքները։
Կառավարության որոշման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։
Սգո օրվա կապակցությամբ ՆԳՆ բոլոր վարչական շենքերից խոնարհվել են պետական դրոշները։
Վրաստանի պետական դրոշը խոնարհված է բոլոր վարչական շենքերի վրա։