ՆԳՆ. Պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը
ՆԳՆ. Պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները կանխել են «Վրաստանի բանկի» կողոպուտը։

«Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքների արդյունքում բերման են ենթարկել 1999 թվականին ծնված Գ.Տ.-ին։

Քննությամբ պարզվել է, որ Գ.Տ.-ն այս տարվա նոյեմբերի 23-ին ավազակային հարձակման նպատակով ներխուժել էր «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկը, որը գտնվում է Քեթեւան Ծամեբուլի պողոտայում, սակայն չի կարողացել կատարել իր մտադրությունը եւ փորձել է թաքնվել։

Պարեկային ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքների արդյունքում մի քանի րոպեի ընթացքում նրան բերման են ենթարկել դեպքի վայրի մերձակայքում»,- հայտնել են գերատեսչությունում։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով, որը նախատեսում է ավազակություն։