ՆԳՆ-ի ներկայացուցիչները բացել են Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող նախագծի կոնֆերանսը
Վրաստանի ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների ոստիկանության ոլորտում համագործակցության շրջանակներում» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը:
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Եվրահձնաժողովի և Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությանը նշված նախագծի ֆինանսավորման համար, իսկ գործընկեր երկրների ներկայացուցիչներին՝ ակտիվ համագործակցության համար:
Կոնֆերանսին ներկա էին նաև Եվրահանձնաժողովի, Վրաստանում Եվրամիությամ պատվիրակության, Եվրամիության անդամ և Արևելյան գործընկերության երկրների իրավապահ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Կողմերը քննարկել են նախագծի շրջանակներում իրականացված ակտիվությունները և ամփոփել ունեցած արդյունքները:
Արևելյան գործընկերության երկրների ոստիկանության ոլորտում համագործակցության ծրագիրը, Եվրահանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվում էր 2014 թվականից: Նախագծի նպատակն էր Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև իրավապահ ոլորտում Եվրամիության անդամ երկրների լավագույն փորձի կիսումը: