ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել
ՆԳՆ նախարարությունը հայտարարություն է տարածել

Ընթացիկ տարվա հունիսի 6-ին ՆԳ նախարարությունը անհապաղ հետաքննություն է սկսել Թբիլիսիի, Աջարիայի, Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանական բաժանմունքներում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հնարավոր սեռական բռնության և սպառնալիքների վերաբերյալ,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տեղեկություններով՝ Թբիլիսիի և Աջարիայի ոստիկանության բաժանմունքներում հետաքննություն է ընթանում ՔՕ 137-րդ հոդվածով, գործը հարուցողն ու գործին առնչվող բազմաթիվ անձինք նախաքննության շրջանակներում արդեն իսկ հարցաքննվել են, իսկ առկա նախաքննության շրջանակներում ուսումնասիրվում են գործի նյութերը։

«Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով ոստիկանության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանությունում սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը, պարզվել է, որ Է.Մ.-ն սպառնացել է սպանել Լ.Մ.-ին։ Կատարված նախաքննության շրջանակներում անհապաղ ձեռնարկվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են գործով անցնող համապատասխան անձինք։ Քննության առաջին փուլում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպառնալիքի մեղադրանքով ձերբակալվել է քաղաքացի Է.Մ.-ն։

«Հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության ուղղությամբ քրեական գործի քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։