ՆԳՆ-ն խորհրդարանի մոտ այսօր տեղի ունեցածի առնչությամբ վարչական վարույթ է սկսել
Ներքին գործերի նախարարությունը Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր տեղի ունեցածի առնչությամբ վարչական վարույթ է սկսել։
Գերատեսչությունը կոչ է անում խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից։
«Ներքին գործերի նախարարությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի (18-րդ պրիմա) հիմքով վարչական վարույթ է սկսել, որը ենթադրում է հանրային հաստատության կողմից բարձրացված Եվրամիության, Հյուսիսատլանտյան դաշինքի կամ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական խորհրդանիշի պղծում:
Իրավապահները կբացահայտեն և կտուգանեն խախտողներին.
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Թբիլիսիում, խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, պահպանել հասարակական կարգի նորմերը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Օրենքի խախտման յուրաքանչյուր գործողություն անմիջապես կկանխվի ոստիկանության կողմից և կհետևի խիստ իրավական պատասխան»,- ասված է հաղորդագրությունում։