ՆԳՆ-ն Խելվաչաուրիի մունիցիպալիտետում սպանության համար մեկ անձի է ձերբակալել
ՆԳՆ-ն Խելվաչաուրիի մունիցիպալիտետում սպանության համար մեկ անձի է ձերբակալել

ՆԳՆ Աջարիայի ոստիկանության բաժնի ծառայողները ձեռնարկված թեժ հետախուզման օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում՝ ձերբակալել են 1988 թվականին ծնված Ռ.Լ.-ին՝ ընտանիքի անդամի նկատմամբ դիտավորյալ սպանության մեղադրանքով։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Խելվաչաուրիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, փոխադարձ վիճաբանության հիման վրա, եղբորը՝ 1993 թ. ծնված Ռ.Լ.-ին սպանել է որսորդական հրացանի կրակոցից ու թաքնվել դեպքի վայրից։

Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեղադրյալին։

Ոստիկանները որպես ապացույց առգրավել են հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը։

Ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությունը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածով»,- ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։