ՆԳՆ-ն խարդախության համար ձերբակալել է մի անձի, ով խոստացել է 7.000 դոլարի դիմաց քաղաքացիներին Մեքսիկայով ապօրինի տեղափոխել ԱՄՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության դեպարտամենտի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, խարդախության մեղադրանքով՝ դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են 1974 թվականին ծնված, նախկինում դատապարտված և ներկայումս պայմանական ազատազրկման մեջ գտնվող Կ.Թ.-ին։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցանքը պատժվում է վեցից ինը տարի ազատազրկմամբ։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 7000 ԱՄՆ դոլարի դիմաց խոստացել է Վրաստանի քաղաքացիներին Մեքսիկայով ապօրինի տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք, նրանցից նախապես վերցրել է գումարը և չի կատարել խոստումները։
Ընդհանուր առմամբ, Կ.Թ.-ն հանցավոր արարքի արդյունքում խաբեությամբ յուրացրել է քաղաքացիներին պատկանող 23900 ԱՄՆ դոլարը և 2600 եվրոն։
«Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով, որը ենթադրում է խոշոր չափի խարդախություն»,- նշվում է տեղեկատվության մեջ։