ՆԳՆ-ն Վրաստանի Առաջին ալիքի օպերատորի վրա հարձակման գործով բերման է ենթարկել ևս մեկ անձի
Ներքին գործերի նախարարությունը բերման է ենթարկել ևս մեկ անձի՝ Վրաստանի Առաջին ալիքի օպերատորի վրա հարձակման գործով: Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում այդ մասին:
«ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցներն անցկացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի մասնակից ևս մեկ բռնարար անձ բերման է ենթարկվել Հանրային հեռարձակողի օպերատորի վրա հարձակման համար, լրագրողի մասնագիտական գործունեությանը բռնության սպառնալիքով ապօրինի խանգարելու փաստերով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս տարվա հուլիսի 5-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում «Թբիլիսի փրայդի» դեմ ցույցի ժամանակ մեղադրյալ Գ.Մ.-ն ֆիզիկական և բանավոր բռնության էր ենթարկել Հանրային հեռարձակողի օպերատորին: Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 156-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ մասի «ա» ենթակետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Այժմ իրականացվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսթավելի պողոտայում և հարակից տարածքներում «Թբիլիսի փրայդի» հակառակորդները հուլիսի 5-ին ագրեսիվ գործողություններ են իրականացրել լրագրողների և օպերատորների դեմ, ինչի արդյունքում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ վիրավորվել են, այդ թվում՝ Հանրային հեռարձակողի օպերատոր Իլիա Թվալիաշվիլի: