ՆԳՆ-ն Թբիլիսիում,  խարդախության մեղադրանքով,  ձերբակալել է երկու անձի
ՆԳՆ-ն Թբիլիսիում, խարդախության մեղադրանքով, ձերբակալել է երկու անձի

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կազմակերպված հանցանքի դեմ պայքարի կենտրոնական բաժնի թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա Թբիլիսիում ձերբակալել են երկու անձանց՝ ԱՄՆ վիզայի պատրաստման դիմաց մեծ գումարներ խարդախությամբ յուրացնելու մեղադրանքով:

Ըստ ՆԳՆ-ի, հանցագործությունը պատժվում է վեցից ինը տարի ազատազրկմամբ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածները նախնական պայմանավորվածությամբ մեծ գումարներ ստանալու համար խաբել են Վրաստանի քաղաքացիներից մեկին ՝ օգնելու նրանց ԱՄՆ վիզա ստանալու հարցում, որի դիմաց նրանք պահանջել են 17 000 դոլլարի, որից 8 500-ը դոլլարը մաս-մաս փոխանցել է իրենց հաշվին:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով: