ՆԳՆ-ն Թբիլիսիում, Ճավճավաձե պողոտայում սպանության դեպքի առթիվ մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացված օպերատիվ գործողությունների և քննչական միջոցառումների արդյունքում, ձերբակալել են 1975 թվականին ծնված Գ.Ու.-ին՝ կանխամտածված սպանության և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման ու կրելու մեղադրանքով։
Ըստ նախարարության, հանցանքը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում կրակել է երկու մարդու վրա՝ նրանց պատճառելով բազմաթիվ հրազենային վնասվածքներ, այնուհետև փախուստի է դիմել դեպքի վայրից։
Ստացած վնասվածքների հետևանքով 1964 թվականին ծնված Լ.Ջ.-ն մահացել է տեղում, իսկ 1965 թվականին ծնված Գ.Չ.-ն տեղափոխվել է բժշկական հաստատություն։
Իրավապահները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են մեղադրյալին Թբիլիսիում։
Կանխամտածված սպանության և հրազենի ապօրինի ձեռքբերման, պահման ու կրելու դեպքերի առթիվ հետաքննությունը շարունակվում է՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ և 236-րդ հոդվածների շրջանակներում», – նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։