Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են 2002 թվականին ծնված Լ.Տ.-ին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
Քննության տվյալներով՝ մեղադրյալը Թբիլիսիում փոխադարձ վեճի հիման վրա բութ առարկայով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել 1998 թվականին ծնված Լ.Ջ.-ին և շպրտել կառուցվող շենքի բարձր հարկից։ Այնուհետև մեղադրյալը հետքերը կոծկելու համար դին հրկիզել է և դեպքի վայրից թաքնվել։
Իրավապահները ձերբակալել են մեղադրյալին։
Դիտավորյալ սպանության փաստով հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով։