ՆԳՆ-ն տեղեկությամբ, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակումը իրականացրել է՝ Բադրի Էսեբուան
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակումը իրականացրել է՝ Բադրի Էսեբուան:
Այս մասին ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցվաձեն, հայտարարել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզային ոստիկանությունում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ, այս պահին իրավապահները աշխատում են Բադրի Էսեբուայի տանը:
Հոկտեմբերի 21-ին, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկ» է ներխուժել զինված անձ և պատանդ վերցրել 43 մարդու: Իրավապահների ջանքերով, մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքում, հարձակվողն աստիճանաբար ազատ է արձակել պատանդների մեծ մասին, որոնց փոխարինել է Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի ոստիկանության պետ, Ավթանդիլ Գալդավան: Ավելի ուշ հարձակվողը Գալդավայի ու երեք պատանդների հետ միասին լքեց բանկի շենքը: Նրանք բոլորը ազատ են արձակվել ուշ գիշերին:
ՆԳՆ-ն տվյալներով, հետաքննությունը ընթանում է 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածներով, որը ենթադրում է՝ կողոպուտ, զենքի ապօրինի գնում-պահում-կրում և պատանդ վերցնել: