Նգն-Ն տեղեկատվություն է հրապարակում գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ոստիկանական միջոցառման և խարդախության սխեմայի մասին
Գլխավոր դատախազության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր բաժնի ծառայողները ձերբակալել են ութ հոգու, դատավորի որոշման հիման վրա:
Կազմակերպված խմբի կողմից կատարված խարդախության մեղադրանքով ձերբակալվածներն են՝ նախկինում դատապարտվածներ՝ 1968 թվականին ծնված Ռ.Մ.-ն, 1998 թվականին ծնված Ա.Դ.-ն եւ 1982 թվականին ծնված Գ.Ց.-ն, 1999 թվականին ծնված Դ.Բ.-ն, 1989 թվականին ծնված Դ.Ա.-ն, 1992 թվականին ծնված Գ.Կ.-ն, 1981 թվականին ծնված Զ.Դ.-ն եւ 1970 թվականին ծնված Մ.Դ.-ն:
«Քննությամբ պարզվել է, որ գիշերային ակումբներից մեկի սեփականատերերը՝ Ռ.Մ.-ն և Գ.Ց.-ն տաքսու վարորդների՝ Զ.Դ.-ի, Ա.Դ.-ի Մ.Դ.-ի հետ համաձայնեցված զբոսաշրջիկներին տեղափոխել են կոնկրետ բար, և նշված բարում աշխատող անձնակազմի՝ Դ.Բ.-ի, Դ.Ա.-ի և Գ.Կ.-ի օգնությամբ խարդախ ճանապարհով, սպասարկման և պատվիրած ապրանքի հետ անհամապատասխան գումար են ստիպել վճարել: Տուժածների նկատմամբ կիրառվել են նաև հոգեբանական ճնշումներ և սպառնալիքներ»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ոստիկանությունը, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, դատավորի որոշման հիման վրա Թբիլիսիում ձերբակալել է հանցագործության հեղինակներին։
Հետաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի հատկանիշներով։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասը տարի ժամկետով։