ՆԳՆ-ն տարածում է Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու կադրերը
Տարածվում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տեսագրությունները:
Կադրերը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Միխեիլ Սաակաշվիլին այսօր ձերբակալվել է: Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկ:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր խորհրդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր առավոտյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ նա անօրինական կերպով է մուտք գործել երկիր և արդեն Վրաստանում է:
Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ ասում է, որ գտնվում է Բաթումիում: