ՆԳՆ-ն տարածում է հայտարարություն Փոթիում լիցքավորման մեքենայի կողոպտման փորձի արդյունքով մահացած անձի փաստի մասին
ՆԳՆ-ն տարածում է հայտարարություն Փոթիում լիցքավորման մեքենայի կողոպտման փորձի արդյունքով մահացած անձի փաստի մասին

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Փոթիում լիցքավորման մեքենայի կողոպտման փորձի ժամանակ անհայտ անձը հարձակվել է իրավապահի վրա և բութ առարկայով գլխի մասում վնասվածք պատճառել։

Ինչպես գերատեսչության կողմից տարածած հայտարարությունում է նշված, իրավապահը կրակել է ծառայության զենքով, ինչի արդյունքում վիրավորել է ձեռբակալելու ենթակա անձին։

Վիրավորվածը հիվանդանոց տանելուց հետո մահացել է։

Ընթացիկ տարվա հուլիսի 23-ին, լուսաբացին, Փոթիում, ծառայության պարտականություններ կատարելիս, իրավապահները Նինո Ժվանիայի փողոցում մթերքի խանութի մոտ գտնվող լիցքավորման ապարատի գողության փորձի փաստի վրա բռնեցին անհայտ անձին։

«Ոստիկանը փորձել է ձերբակալել նրան, որի ընթացքում, դեռ անհայտ անձը հարձակվել է իրավապահի վրա և բութ մարմնով գլխի մասում վնասվածք պատճառել։վ Իրավապահը կրակել է ծառայության զենքից, որի արդյունքում վիրավորել է ձեռբակալելու ենթակա անձին։ Վիրավորվածը հիվանդանոց տանելուց հետո մահացել է» , – նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում։

Գործակալության տեղեկությամբ, ,գողության փորձի փաստի հետաքննությունը ՆԳՆ-ն սկսում է Վրաստանի քրեական օրենքի 19-177 հոդվածի առաջին մասով, իսկ ծառայության իրավազորության չարաշահման փաստով, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի թաղամասային դատախազությունում հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի բ ենթակետով։